Ավստրալիայում ցեխի սողանքի պատճառով տասնյակ մեքենաներ, նաև մարդիկ, քշվել են ծովը, գրել են ԶԼՄ-ները։
Ականատեսները տեսանյութեր են հրապարակել։
Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի փոթորկի պատճառով։ Մոտ 500 մարդ տարհանվել է, հնարավոր զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան։ Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Ուայ, Քենեթ և Քամբերլենդ գետերի տարածքներում՝ ավելի քան 170 մմ տեղումների պատճառով։ Նրանք նաև կոչ են արել այլ տարածքների բնակիչներին մնալ տանը և փակ պահել դռներն ու պատուհանները, մինչև ջրհեղեղը նվազի։

Русский