Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային

Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով․ Զատուլին

Blog Image

Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ռուսաստանին ներգրավել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման մեջ, որոնք հետո կմիանան «Թրամփի միջանցքին», որպեսզի քննադատության դեպքում «մեղքը մյուսի վրա գցեն», НСН-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Համաձայնագրերը ցույց են տալիս, որ այս «միջանցքով» տարանցումից շահույթ ստացող ընկերության 76%-ը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 24%-ը՝ Հայաստանին: Ուրիշ ոչ ոք չի կարող մասնակցել: Ռուսաստանը կարող է ներգրավված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այս ընկերության հիմնադիրների կամ բաժնետերերի շարքում: Դրանից հետո Փաշինյանը ցանկանում էր ժեստ անել՝ շեղելու քննադատությունը, որ ինքը անտեսում է Ռուսաստանի շահերը», – ասել է Զատուլինը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է «մեղքը բարդել» Ռուսաստանի վրա, քանի որ Մոսկվայի շահերը չեն հետաքրքրում։

«Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը ներգրավված է, կոպիտ ասած՝ մեղքը բարդել Ռուսաստանի վրա: Մոտավորապես նույնն է, ինչ պատահեց մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Լեռնային Ղարաբաղ, ապա գործնականում անտեսվեց»,- պարզաբանել է  քաղաքական գործիչը:

Զատուլինը նշել է, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով ու խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի և բարեկամության վրա։ «Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն՝ համոզվելու համար, որ թաքնված օրակարգ չկա», – հավելել է նա։

Send