Վրաստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը հանդիպել է իր վրացի գործընկեր Գելա Գելաձեի հետ։ Կողմերը քննարկել են նախարարությունների միջև երկկողմ հարաբերությունները և անվտանգության հարցերը։ Դրանից հետո Ադրբեջանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունները ստորագրել են տեղեկատվության փոխադարձ փոխանակման, համագործակցության և համատեղ անվտանգության միջոցառումների մասին համաձայնագիր։
Այցի ընթացքում Էյվազովը նաև հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության պահպանման հեռանկարները։

Русский