Թյուրքալեզու երկրի ևս մեկ առաջնորդ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կրկին հրապարակավ գովաբանել է Նիկոլ Փաշինյանին։
Ղազախստանի նախագահը Փաշինյանի այցն անվանել է «առանցքային» ու նշել, որ նա «բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում նա կայացրել է արտակարգ որոշումներ, որոնք օգուտ կբերեն ամբողջ հայ ժողովրդին»։
Փաշինյանն ի պատասխան ընդգծել է, որ դա իր համար «մեծ պատիվ» է և հիշեցրել հարաբերությունների «նոր դարաշրջանը», որը սկսվել Տոկաեւի՝ 2024 թվականին Երևան այցով։
Նրանք հայտարարել են «պատմական փաստաթղթի» ստորագրման մասին, որը երկու երկրների համագործակցությունը «բարձրացնում է ռազմավարական գործընկերության մակարդակի»։ Փաշինյանը հավելել է, որ Ղազախստանը համարում է «շատ լավ օրինակ» Հայաստանի համար և տեսնում է տնտեսական համագործակցության ու տրանսպորտային կապերի ամրապնդման նոր հնարավորություններ։
Տոկաեւը նաև հատուկ նշել է Փաշինյանի «պատմական ներդրումը» Հայաստանի կողմից «խաղաղ, կայուն զարգացման ուղու» ընտրության, ինչպես նաև նրա «նշանակալի դերն» Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի առաջխաղացման և Վաշինգտոնում վերջնական փաստաթղթի ստորագրման մեջ։
Հանդիպման ավարտին Ղազախստանի նախագահը Փաշինյանին հանձնեց երկրի բարձրագույն պետական պարգևը՝ Ալտին Քըրանի շքանշանը։

Русский