«Պաղեստինցիները հրեաների հանդեպ ատելությունը ներծծում են մոր կաթի հետ միասին, նրանք ունեն մանկապարտեզներ մահապարտ-ահաբեկիչների համար»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «FOX News»-ին տված հարցազրույցում։
- Մենք Գազայում գաղութատիրական հավակնությունների պատճառով չենք։ Դա անհեթեթություն է։
- Լիբանանը երկու վայրկյանում խաղաղություն կհաստատեր մեզ հետ, եթե այնտեղ չլիներ «Հըզբոլլահը»։
- «Համասը» զենքի սպառնալիքի տակ վտանգի է ենթարկում խաղաղ բնակիչներին։ Ահա թե ինչու եղան զոհեր։ Մենք պետք է զինաթափենք, ապառազմականացնենք և «ապաարմատականացնենք» Գազան։ Նրանք այդ ատելությունը ներծծում են մոր կաթի հետ՝ հրեաների և Իսրայելի, ինչպես նաև, ի դեպ, ամերիկացիների հանդեպ այդ խելահեղ ատելությունը։ Նրանք ունեն մանկապարտեզներ մահապարտ-ահաբեկիչների համար։ Դուք պետք է հասկանաք սա։ Չգիտեմ՝ հաջորդ անգամ դուք կլինեք նրանք, ում կառևանգեն, թե ոչ, բայց համոզվեք, որ ձեր կողքին իսրայելցի կա։
- Մենք բրիտանացիներին տեղեկություն փոխանցեցինք, որ Իրանի կողմից հովանավորվող հարձակում է սպասվում, և գրեթե հաջորդ օրը նրանք պատժամիջոցներ կիրառեցին մեզ դեմ։ Սա անհեթեթություն է։ Նկատի ունեմ՝ զիջումները, իսլամիստների և մարքսիստների միջև դաշինքի փլուզումը, շատ վտանգավոր են Արևմուտքի ապագայի համար։ Տեսեք, մենք պարզապես խոչընդոտում ենք նրանց։ Մենք խոչընդոտում ենք Մերձավոր Արևելքն ամբողջությամբ նվաճելու նրանց ծրագրերին, սակայն իրական թիրախը դուք եք՝ Ամերիկան։ Ահա թե ինչու են նրանք վանկարկում. մեզ անվանում են «Փոքր Սատանա», իսկ ձեզ՝ «Մեծ Սատանա», և նրանք ցանկանում են հասնել «Մեծ Սատանային»։ Մենք տվյալներ ունեինք, որ Իրանը հատկապես իր պրոքսի ուժերի միջոցով մտադիր է ակտիվացնել ահաբեկչական հարձակումներն Իսրայելի և արտերկրում իսրայելցիների դեմ։ Կարծում եմ՝ դեռ վաղ է ասել, թե արդյոք այստեղ առկա է եղել իրանական մասնակցություն կամ դավադրություն։
- Նախևառաջ անհրաժեշտ է ստուգել [Flydubai-ի միջադեպի] օդաչուների կենսագրական տվյալները։ Նույնիսկ եթե առկա են մետաղորոշիչ սարքեր, դրանք սովորաբար նախատեսված են ուղևորների համար, և լիովին հնարավոր է, որ օդաչուները պարզապես չեն անցնում դրանց միջով։ Ուստի ակնհայտ է, որ սա բացթողում է, որը պետք է վերացնել։

Русский