Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Աֆղանստանի տարածքում Պակիստանի ավիահարվածների հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել

Blog Image

Աֆղանստանի տարածքում Պակիստանի իրականացրած ավիահարվածների հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է «Իսլամական էմիրության» խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։

Նրա խոսքով՝ Պակիստանի զինվորականները հարվածներ են հասցրել Կունար և Հելմանդ նահանգներին։ Մուջահիդը պնդում է, որ զոհերի և տուժածների թվում կան խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Աֆղանստանի կառավարության խոսնակը հավելել է, որ ավիահարվածների հետևանքով ավերվել է նաև երեք շինություն։

Send