Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Քաղաքացուն խnշտանգած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Blog Image

Քաղաքացուց բռնությամբ ու հայհոյանքների ուղեկցությամբ ցուցմունք կորզող ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին սահմռկեցուցիչ տեսանյութ տարածվեց համացանցում, որում քրեական ոստիկանության օպերլիազոր Հայկ Հակոբյանը ենթադրյալ իրավախախտի ընտանիքի անդամին էր ծեծում ու նվաստացնում՝ հնչեցնելով հայհոյանքներ:

ՆԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարություն տարածեց, որում նշվում էր, թե առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է տրվել: Ավելի ուշ ՔԿ-ն հայտնեց, որ համակարգից հեռացված ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, կայացվել է նրան ձերբակալելու որոշում։ Իսկ այսօր արդեն տեղեկանում ենք, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք է կիրառվել։

Send