Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իրենց նպատակը եկեղեցին թուլացնելն է. փաստաբանը՝ կարգալույծ հոգևորականների հայցի մասին

Blog Image

Այսօր հայտնի դարձավ, որ 2 նախկին հոգևորական հայց է ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ տեր Թադե քահանան (Արամայիս Թախմազյան) ու Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ տեր Արամը (Ստեփան Ասատրյան) պահանջում են անվավեր ճանաչել իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումը և վերականգնել իրենց նախկին պաշտոններում։

Հասկանալու համար, թե ինչ հետևանք կարող է ունենալ այս իրավիճակը, և արդյոք Վեհափառի որոշումները դատարանում վիճարկելու այս արատավոր պրակտիկան չի թուլացնի եկեղեցուն՝ որպես անկախ մարմնի, MediaHub-ը զրուցել է փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ։ 

Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց՝ կարգալույծ լինելը եկեղեցական ընթացակարգ է, և եթե որևէ քահանա, հոգևորական կարգալույծ է եղել, դա դեռևս չի նշանակում, որ նա այլևս տիրադավ է։ 

«Մենք ունենք բազմաթիվ կարգալույծ եղած հոգևորականներ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևում շատ ճիշտ և հնազանդ են դրսևորում իրենց։ Ինչ վերաբերում է որոշ կարգալույծ եղածներին, որոնց թիվը, կարծում եմ, շուտով կավելանա, ապա էդպիսի քահանաների, հոգևորականների պարագայում, այո, միանշանակ կարող ենք արձանագրել, որ նրանք նախադեպ ստեղծեցին։ Դրա նպատակն է այդ գործիքակազմով փորձել ամեն կերպ Վեհափառի որոշումներն ի կատար չածել, այդ կերպ նրանք փորձում են եկեղեցին թուլացնել։ Գործնականում այս ամենը օրենքի, Սահմանադրության խախտում է, որովհետև նույն Սահմանադրությամբ արձանագրված է, որ եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորվում են օրենքով»,- նկատեց Սերգեյ Հարությունյանը։ 

Նրա խոսքով՝ սա այնպիսի աննախադեպ պրակտիկա է, որ որևէ այլ երկրում տեղի չի ունեցել, և այս նախադեպերը ստեղծելով, հաջորդիվ փորձ է արվելու ոչ իշխանահաճո բոլոր որոշումները վիճարկել դատարանում։

«Ամեն մեթոդով փորձում են հասնել արդյունքի, փորձում են թուլացնել եկեղեցին, և ցավալի է, որ իրավապահ և դատական համակարգը ներգրավվել են այս գործընթացին։ Կարծում եմ, որ իրենց հիմնական սահմանդրական գործառույթները իրականացնելու փոխարեն ոստիկանությունը, քննչականը, դատախազությունը, այլևս արդեն դատավորները լծված են ներկայիս վարչախմբի, հատկապես վարչախմբի պարագլխի հակաեկեղեցական արշավը ի կատար ածելուն»,- ամփոփեց խոսքը Սերգեյ Հարությունյանը։

Էմմա Մարտիրոսյան

Send