Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սոմալիական ծագմամբ կոնգրեսական Իլհան Օմարը հարձակման է ենթարվել․ Թրամփի կարծիքով՝ հենց կինն է կազմակերպել հարձակումը

Blog Image

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Իլհան Օմարը, որը սոմալիական ծագմամբ ամերիկացի է, հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից Մինեապոլիս քաղաքում հրապարակային ելույթի ժամանակ։

Տղամարդը, որը նստած է եղել առաջին շարքում՝ ամբիոնի առջև, հանկարծակի վեր է կացել ու ներարկիչով նրա բլուզի վրա քացախանման հեղուկ ցողել։ Անվտանգության աշխատակիցը հարձակվողին բռնել է, ձեռնաշղթաներ հագցրել ու դուրս հանեց։

Ըստ «The Hill»-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Մինեապոլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կոնգրեսականը քննադատել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության միջամտությունը։

Թրամփի խոսքով՝ կոնգրեսականն ինքն է կազմակերպել հարձակումը։ «Կարծում եմ՝ նա խաբեբա է... », - ասել է Թրամփը «ABC News»-ին տված հարցազրույցում։

Նախագահը նշել է, որ չի տեսել միջադեպի կադրերը և հույս հայտնել, որ «ստիպված չի լինի դրա հետ գործ ունենալ»։

Send