ԱՄՆ ափային պահպանությունը տարհանել է առևանգված Mariner լցանավի կապիտան Ավթանդիլ Կալանդաձեին և նրա առաջին օգնականին Մեծ Բրիտանիայի տարածքից, ասել է Շոտլանդիայի գլխավոր դատախազ Ռութ Չարտերիսը։
«Կապիտանը և առաջին օգնականը ԱՄՆ ափային պահպանության «USS Munro» նավի վրա են ու լքել են Միացյալ Թագավորության տարածքային ջրերը», - ասել է Չարտերիսը դատարանում, հայտնել է «Sky News»-ը։
«Sky News»-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը Կալանդաձեի կնոջ՝ Նատիա Ձաձամայի փաստաբանները դիմում են ներկայացրել Էդինբուրգի թագավորական դատարան՝ նավի և դրա անձնակազմի՝ Շոտլանդիայի դատարանի իրավասության սահմաններից դուրս գալը կանխելու համար։ Ուշ երեկոյան կայացած լսումների ժամանակ դատարանը որոշում է կայացրել Mariner-ի և դրա կապիտանի՝ Շոտլանդիայից տարհանման դեմ։ Սակայն երեքշաբթի օրը որոշումը չեղյալ է հայտարարվել, քանի որ պարզվել է, որ Կալանդաձեն և նրա առաջին օգնականը արդեն լքել են Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերը։

Русский