Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի, Գրենլանդիայի և Դանիայի ներկայացուցիչները միջև բանակցություններ են եղել, քննարկվել են Արկտիկայի անվտանգության հարցերը, հաղորդել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը, գրել է Reuters-ը։
Կողմերը հանդիպել են՝ «քննարկելու, թե ինչպես կարող ենք լուծել Արկտիկայի անվտանգության վերաբերյալ ամերիկյան մտահոգությունները՝ հարգելով Թագավորության կարմիր գծերը»։
2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության անհրաժեշտության մասին։ Նա կղզու նկատմամբ իր պահանջը հիմնավորել է ազգային անվտանգության նկատառումներով և չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ այս նպատակին հասնելու համար։

Русский