Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն առաջին անգամ Վենեսուելա է վերադարձրել Ռուսաստանի «ստվերային նավատորմից» առգրավված տանկեր

Blog Image

Միացյալ Նահանգները Վենեսուելա է վերադարձրել Ռուսաստանի «ստվերային նավատորմից»  հունվարի սկզբին առգրավված  տանկեր, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրների։

Ըստ աղբյուրների՝ խոսքը Պանամայի դրոշի ներքո նավարկող «M/T Sophia» սուպերտանկերի մասին է։ Սա Թրամփի վարչակազմի կողմից նման տանկերի վերադարձման առաջին հայտնի դեպքն է։ Նավի վերադարձման պատճառները պաշտոնապես չեն պարզաբանվել։

ԱՄՆ ափային պահպանությունը, որը պատասխանատու է առգրավման և կալանավորման գործողությունների համար, մեկնաբանություն չի տվել։

Send