Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկ Մյասնիկովը կիսվել է իր երիտասարդության գաղտնիքով

Blog Image

Հայտնի ռուս բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կիսվել է իր երիտասարդության և առողջության պահպանման գաղտնիքով։

«Արգումենտի ի փաստի»-ին տված հարցազրույցում 72-ամյա բժիշկը քննարկել է մարդու բարեկեցությանը ազդող հիմնական գործոնները։

«Երիտասարդության գաղտնիքը միշտ երեխա մնալն է», - ասել է 72-ամյա բժիշկն «aif.ru»-ին տված հարցազրույցում։ «Ես մի բանաձև եմ մշակել. հիվանդ մարդը նա է, ով իրեն հիվանդ է համարում։ Իսկ առողջ մարդը նա է, ով իրեն առողջ է համարում։ Եվ վերջ»,- նշել է մասնագետը։

Ըստ նրա՝ եթե մարդը համոզված է, որ արթրոզ կամ օստեոխոնդրոզ ունի, տրտնջում է բժիշկների մոտ գնալու համար, բուռ դեղահաբեր է ընդունում ու բողոքում կյանքից, ապա նա ընտրում է հիվանդ լինել։

Իսկական երիտասարդությունը, ըստ Մյասնիկովի, ոչ միայն մարդու ֆիզիկական վիճակում է, այլև հոգեկան։ Նա ընդգծել է ակտիվության, հետաքրքրասիրության և շրջապատող աշխարհի նկատմամբ խորը հետաքրքրության պահպանման կարևորությունը։

«Ամուր ոգի ունեցող մարդիկ ունակ են հաղթահարել ցանկացած դժվարություն և շարժվել դեպի իրենց նպատակները՝ միաժամանակ մնալով երիտասարդ և էներգետիկ», - հավելել է բժիշկը։

Send