Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխվել է կալանքի։ Դատական դեպարտամենտից MediaHub-ին հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է որպես խափանման միջոց կիրառել կալանքը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։
2026 թվականի հունիսի 29-ին Քննչական կոմիտեն ավարտել է «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի հոր՝ Ռոբերտ Ստեփանյանի սպանության դեպքի նախաքննությունը: Գործով կա կալանավորված մեղադրյալ, իսկ հանցագործությանը օժանդակած անձը գտնվում է հետախուզման մեջ: Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ և չի ընդունում մեղադրանքը։

Русский