Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«ԹՐԻՓՓ»-ի մասով նորություն կա. ի՞նչ է հայտնի

Blog Image

MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգը։

Վաղվա նիստում ներառված է մի նախագիծ, որի համաձայն՝ օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան։ Դրա նպատակն է ապահովել 2026 թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026 թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։
 
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել վերոնշյալ շրջանակային համաձայնագիրը։
 
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2026 թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026 թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը։
 
Նախագծում նշվում է նաև, որ օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրից և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու առաջնահերթություններից։

Մարիաննա Արամյան

Send