Վարդավառի օրը կրակոցներ և «ռազբորկա» է եղել Երեւանի Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում։
Հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Քիչ առաջ Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ Վաղարշյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձը՝ մի խումբ անձանց կողմից) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից)։
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Մարիաննա Արամյան

Русский