Հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի կա։
Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է։ Մամուլում գրվեց, որ նա 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։
Սակայն, MediaHub-ի տեղեկություններով, աղջիկը ինքնասպանություն է գործել։
ՔԿ-ից հաստատեցին, և MediaHub-ին ասացին՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մարիաննա Արամյան

Русский