Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանը մեծացնում է հրթիռային ներուժը՝ Չինաստանից մատակարարումների օգնությամբ

Blog Image

Մինչ Իսրայելի և Իրանի միջև ժամանակավոր զինադադարը պահպանվում է, Թեհրանը շարունակում է ընդլայնել իր հրթիռային ծրագիրը, գրել է «The National Interest»-ը։

Հրատարակությունը, հղում անելով եվրոպական հետախուզության աղբյուրներին, հայտնում է, որ 12-օրյա հակամարտությունից հետո Իրանն ավելացնում է բալիստիկ հրթիռների արտադրությունը։ 

Չնայած ՄԱԿ-ի գործող պատժամիիջոցներին, որոնք արգելում են զենքի մատակարարումը երկիր, Թեհրանը ստանում է հրթիռների արտադրության համար անհրաժեշտ նյութեր։ Մասնավորապես, Չինաստանից Իրանի Բենդեր-Աբբաս նավահանգիստ են առաքվել նատրիումի պերքլորատի խմբաքանակներ՝ պինդ հրթիռային վառելիքի արտադրության համար օգտագործվող քիմիական նյութեր:

Ըստ հրատարակության՝ դա թույլ է տալիս Իրանին համալրել իր զինանոցն ու պահպանել հրթիռային սպառազինության ծրագրի ակտիվությունը։

Փորձագետները նշում են, որ Իսլամական Հանրապետության հրթիռային ներուժի ընդլայնումը ուղիղ սպառնալիք է ներկայացնում Իսրայելին։

Send