Իրանի իշխանությունները պատրաստ են վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ, եթե դրանք անցկացվեն հաշվի առնելով Թեհրանի պահանջները, այս մասին «CNN» հեռուստաալիքին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։
«Նրանք պետք է կատարեն առաջին քայլը և ցույց տան, որ պատրաստ են մեզ հետ փոխգործակցության այն պայմաններով, որոնք մենք կառաջադրենք։ Դա պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի վրա», – ասել է պաշտոնյան։
Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ խոսել ուրանի «հարստացման աստիճանի» մասին, բայց ոչ դրա դադարեցման մասին։
Իրանցի պաշտոնյան նաև ասել է, որ Իրանը «չի ձգտի միջուկային զենք ստեղծել»։

Русский