Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Աղաղակող հանցագործություն է»․ Դեմոյանը՝ Ցեղաuպանության թանգարանի տնօրենի հեռացման մասին

Blog Image

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկությունը շարունակում է մեծ արձագանք ստանալ մասնագիտական և հանրային շրջանակներում։ Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Գզոյանի՝ պաշտոնից հեռացումը տեղի է ունեցել իր ցուցումով։

Ըստ հրապարակումների՝ պաշտոնանկության պատճառ կարող էր լինել այն, որ Գզոյանը Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել է Արցախի հիմնահարցին վերաբերող գիրք։

Թեմայի շուրջ  MediaHub-ը զրուցեց ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, ով ընդգծեց, որ մինչ այժմ Գզոյանը հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել և չի մեկնաբանել իր պաշտոնանկությունը։ Դեմոյանը հարցադրում է անում՝ հնարավոր չէ՞, որ Գզոյանն ինքը չի ցանկանում, որ իրեն «հերոսացնեն», և թեման քաղաքականացվի։

«Այն, ինչի մասին ես խոսում եմ, աղաղակող հանցագործություն է։ Նույնիսկ այն  միջադեպից հետո,  որ Էդիտա Գզոյանը Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել է Արցախի հիմնահարցին վերաբերող գիրքը, ոչ մի քաղաքական գործիչ չի հետաքրքվում, որ դա կարող է քաղաքական պայքարի ռեսուրս լինել՝ ցույց տալու, թե իշխանությունները ինչ են անում Ծիծեռնակաբերդի շուրջ։ Կա մեծ տաբու՝ այդ թեմային չանդրադառնալ»,- հայտնեց Դեմոյանը։

Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ Էդիտա Գզոյանը համաձայնել է աշխատել որպես փոխտնօրեն, ապա այն մարդիկ, ովքեր այսօր բարձրաձայն պաշտպանում են նրան, կարող են հայտնվել անհարմար իրավիճակում։

Նա նաև քննադատում է այն հանգամանքը, որ թանգարանի մի շարք աշխատակիցներ նամակներով, հարցազրույցներով փորձում են պաշտպանել Գզոյանին։

«Եթե պարզվի, որ Էդիտա Գզոյանը համաձայնվել է աշխատել որպես փոխտնօրեն՝ ապա այն մարդիկ, ովքեր այսօր բարձրաձայն պաշտպանում են նրան, կարող են հայտնվել անհարմար իրավիճակում»,– նշեց Դեմոյանը։

Նա նաև հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է Փաշինյանի որոշմամբ և այնտեղ ընդգրկված են իշխանություններին լոյալ մարդիկ։ Դեմոյանի խոսքով՝ այդ կազմավորումը նպատակ ունի խուսափել որոշ խնդիրների բացահայտումից և բացառել անցանկալի անձանց նշանակումը ղեկավար պաշտոններում։

Ալիտա Եղիազարյան

Send