Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
MediaHub-ի թղթակիցը դատարանի բակից հայտնում է, Դավիթի մայրը ցանկանում է որդու հետ գնալ կալանքի և այդ 2 ամիսը անցկացնել այնտեղ, որտեղ որդին է։
Նշենք նաև, որ դատական նիստից առաջ տղայի փաստաբանական թիմը հայտնել էր, որ պատրաստ են 5 միլիոն և ավելի դրամ գումար տալ՝ որպես գրավ, որպեսզի Դավիթը կալանքի չտարվի։

Русский