Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իրանի շուրջ լարվածությունը խորանում է

Blog Image

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ Իրանի շուրջ զարգացումների ֆոնին։ Ռազմական գործողությունները և քաղաքական հայտարարությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը դեռևս հեռու է վերջնական հանգուցալուծումից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում դադարեցնել Իրանի դեմ իրականացվող ռազմական արշավը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հիմնական նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելն է։ Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունները հանդես են գալիս կտրուկ հակադիր դիրքորշմամաբ։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանը ընդգծել է, որ իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը Իրանի դեմ ագրեսիայի լիակատար դադարեցումն է։ Նա նշել է, որ Թեհրանը երբեք չի ձգտել պատերազմի, սակայն պատրաստ է ավարտել այն պայմանով, որ ապահովվեն հստակ երաշխիքներ, որ նման գործողությունները չեն կրկնվի։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Իրանը չի ընդունում հրադադարը, քանի որ այն համարում է ժամանակավոր լուծում։ Նրա խոսքով՝ երկրի նպատակն է հասնել ոչ թե կարճաժամկետ դադարի, այլ ամբողջ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման և կայուն խաղաղության հաստատման։ Միջազգային արձագանքն այս իրադարձություններին ևս ուշագրավ է։ Ֆրանսիան հերքել է ԱՄՆ նախագահի այն պնդումները, թե սահմանափակումներ են կիրառվել Իսրայել ուղղվող ամերիկյան ռազմական թռիչքների նկտամաբ՝ նշելով, որ գործող կանոնները չեն փոխվել։ Ռուսաստանի նախագահը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը նույնպես մտահոգված են ստեղծված իրավիճակով։ Երկու նախագահները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնել քաղաքացիական կորուստների աճի կապակցությամբ։

Ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակը բնութագրվում է մեծ լարվածությամբ, հակասական դիրքորոշումներով և շարունակվող ռազմական ակտիվությամբ։ Չնայած դիվանագիտական կոչերին, կողմերը դեռևս չեն մոտեցել այնպիսի համաձայնության, որը կարող է ապահովել երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում։

Ալիտա Եղիազարյան

Send