Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

188 մլն. հայտնի է Փաշինյանի՝ «Զայեդ» մրցանակաբաշխությանը ստացած նվերի արժեքը

Blog Image

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500 հազար դոլարը (188,750,000 դրամ)։

Նա մրցանակը ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) 2026-ի փետրվարի 4-ին։ Այդ օրը Փաշինյանն ու Ալիևը միասին էին մասնակցում մրցանակաբաշխությանը: 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը կիսվել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև։  Այս մրցանակը տրվում է այն անհատներին կամ կազմակերպություններին` անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք «անշահախնդիր և անձնվեր աշխատում են մարդկային եղբայրության առաջ և խաղաղ համակեցության ապահովման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր նախկին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Աբու Դաբիում մասնակցել էր «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

Էմմա Մարտիրոսյան

Send