Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն օգնել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ընդդիմադիր Մարիա Մաչադոյին Վենեսուելայից մեկնել Օսլո

Blog Image

2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, դեկտեմբերի 11-ի գիշերը ժամանել է Օսլո, գրել են ԶԼՄ-ները:

 Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները օգնել է իրեն լքել Վենեսուելան՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։

Մրցանակաբաշխության արարողությունը և խնջույքը տեղի են ունեցել դեկտեմբերի 10-ին՝ նրա բացակայության պայմաններում։ Քաղաքական գործչի դուստրը՝ Անա Կորինա Սոսան է ստացել մրցանակը։ Մաչադոն պետք է մասնակցեր մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած տոնակատարություններին, սակայն նա ավելի ուշ է ժամանել Օսլո։

«Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ես օգնություն եմ ստացել ԱՄՆ իշխանություններից Օսլո հասնելու համար, պատասխանը «այո» է», - ասել է Մաչադոն՝ չբացահայտելով, թե ինչպես է լքել Վենեսուելան։

Մաչադոն նշել է, որ մտադիր է շուտով վերադառնալ հայրենիք, չնայած ձերբակալության վտանգին։

Send