Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Շատ են դուր գալիս Թրամփի վերջին գործողությունները»․ Լուկաշենկոն՝ ԱՄՆ հատուկ դեսպանին

Blog Image

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ դեսպան Ջոն Քոուլին։

«Ջոն, շնորհավորում եմ քեզ նոր նշանակման կապակցությամբ։ Դու այժմ մեր Բելառուսի հարցերով բարձրաստիճան պաշտոնյան ես։ Ասա Թրամփին, որ մենք պետք է ինչ-որ բան անենք այս հարցում, և մենք կանենք դա», - ասել է Բելառուսի առաջնորդը հանդիպման ժամանակ։

«Ասում են, որ Թրամփը սիրում է շողոքորթություն։ Բայց ես դա չեմ անում շողոքորթության համար։ Ուզում եմ ասել, որ ինձ շատ են դուր գալիս նրա վերջին գործողությունները», - ասել է Լուկաշենկոն։

Նախկինում Լուկաշենկոյի և Սպիտակ տան միջև բանակցությունները հանգեցրել էին բանտարկյալների ազատ արձակման ու Մինսկի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացման։ 

Send