Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը կցավակցի՞ Խամենեիի մաhվան կապակցությամբ, թե՞ կվախենա Թրամփից

Blog Image

Մարտի 1-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր «Truth Social» սոցիալական էջում հայտարարել է «պատմության ամենահերոսական մարդկանցից մեկի»՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Դրան հաջորդեց պաշտոնական Իրանի կողմից հաստատումը՝ Խամենեին զոհվել է, հայտարարվել է 40-օրյա սուգ։

Դեպքերից հետո շատ երկրներ շտապեցին ցավակցել ԻԻՀ-ին, ապա հույս հայտնել, որ պատերազմը շուտափույթ կավարտվի։

Իսկ ի՞նչ արեց Հայաստանը։ ԱԽ նիստ հրավիրեց, ապա մի տեքստ հրապարակեց, որում, մասնավորապես, նշվում է. «Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը»։

Այսքանը, և ոչ մի խոսք Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Եթե հաշվի առնենք, որ երկրի մասշտբով ամենակարևոր մարդկանցից մեկն է զոհվել։

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը լռում, Թրամփի՞ց է վախենում, որը երջանիկ տոնով հայտարարել էր, թե «պատմության ամենաչար մարդկանցից մեկը»՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին մահացել է։

Այնուամենայնիվ, մենք փորձեցինք Փաշինյանի մամուլի խոսնակից ճշտել, թե ցավակցական տեքստ լինելո՞ւ է, որտեղ կոնկրետ շեշտադրված կլինի Իրանի հոգևոր առաջնորդի անունը, սակայն մեր հարցը հստակ պատասխան չստացավ։ «Երեկ ԱԽ նիստից հետո հայտարարության տեքստ է եղել, որում նաև ցավակցություն կա։ Այլ բան եթե լինի, ապա կհրապարակենք»,- ասաց Բաղդասարյանը։

Ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ այս պահին որևէ տեքստ չի մշակվում, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց՝ եթե որևէ նոր տեքստ լինի, կհրապարակեն։

Send