«Եթե Իրանը լուրջ սխալ թույլ տա և հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք աննախադեպ ուժով», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ։
Վերջին պատանդի մարմնի վերադարձից հետո Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վարչապետը շեշտել է երկու հիմնական նպատակ՝ պաղեստինյան «Համաս» խմբավորման զինաթափումը և Գազայի ապառազմականացումը:
«Կա միայն 2 հնարավորություն. կա՛մ դա կարվի հեշտ ճանապարհով, կա՛մ դժվար ճանապարհով։ Ամեն դեպքում դա կարվի», - նշել է նա:
Նեթանյահուն նաև հերքել է թուրքական և կատարական զորքերի հնարավոր մուտքի մասին տեղեկությունները Գազա՝ ասելով, որ դա տեղի չի ունենա, և որ Իսրայելը չի ճանաչի Պաղեստինի պետությունը:

Русский