Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ բողոքի նոտա է փոխանցել Իտալիայի դեսպանին ԻՀՊԿ-ի վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Իտալիայի դեսպան տիկին Պաոլա Ամադեյին՝ բողոքի նոտա փոխանցելու Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը ԵՄ օրակարգում ներառելու մտադրության մասին հայտարարության կապակցությամբ։

Արտգործնախարարի օգնական և Արևմտյան Եվրոպայի գծով տնօրեն Ալիռեզա Յուսեֆին մատնանշել է ԻՀՊԿ-ի՝ որպես Իսլամական Հանրապետության պաշտոնական զինված ուժերի մաս կազմող իրավական կարգավիճակը և զգուշացրել Իրանի դեմ «ցանկացած պիտակավորման կործանարար հետևանքների» մասին։

 

Send