Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իմ խորհուրդը մեր ամերիկացի ընկերներին՝ լուծեք իրանցիների հետ խնդիրները մեկ առ մեկ․ Թուրքիայի ԱԳ նախարար

Blog Image

«Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Իրանը պատրաստ է կրկին բանակցել միջուկային հարցի շուրջ։ Իմ խորհուրդը մեր ամերիկացի ընկերներին՝ լուծեք իրանցիների հետ խնդիրները մեկ առ մեկ: Սկսեք միջուկային հարցից, լուծեք այն և մի՛ վերաբերվեք դրան որպես փաթեթային համաձայնագրի։ Եթե դրանք ներկայացնեք որպես փաթեթային համաձայնագիր, մեր իրանցի ընկերների համար շատ դժվար կլինի ընդունել և հաղթահարել այն»,- ասել է Ֆիդանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

«Եթե մենք կարողանանք իրավիճակն ավելի ընդունելի դարձնել, դա կօգնի», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը 

Send