«Գոյություն ունի ցավի առավելագույն շեմ, որից վերև հանրությունն այլևս չի կարողանում ընկալել ողբերգական լուրերը։ Իշխանությունները այդ շեմը վաղուց ու դիտավորյալ հատել են»,- արձանագրում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
Որքան էլ Փաշինյանը շատացրել է ոստիկաններին, նաև առանձին գվարդիա է ստեղծել, սպանությունները, հանցագործությունները, մարտաֆիլմ հիշեցնող ողբերգական դեպքերն օր օրի ավելանում են։
Դրանց, նաև հակաեկեղեցական շարժումը բախումների չվերածելու ֆոնին Ներքին գործերի նախարարությունում կադրային փոփոխություններ եղան՝ 3 փոխոստիկանապետերի պաշտոններն իջեցվեցին. դարձան խորհրդականներ։ Հակաեկեղեցական հալածանքների աշնանային փուլում ոստիկանությունը չարեց այն, ինչ արեց, օրինակ, ընդդիմության ակցիաների ժամանակ։
Պաշտոնից հեռացվածները համակարգից դուրս չեն եկել։ Ավելի ճիշտ՝ թույլ չեն տալիս, որ դուրս գան։
Հանցագործությունների աճի, անվերահսկելիության, չբացահայտվելու դեպքում նորմալ երկրներում հրաժարական են տալիս ոլորտի գլխավոր պատասխանատուները, մեր երկրում բռնում են ներքևի օղակների վզից։
Այնքան որ ժողովրդի աչքին թոզ փչեն, թե վատ աշխատանքի համար կադրերին պատժում են։ Կարևորը ամենավերևինը մնա անձեռնմխելի ու անպատիժ։

Русский