Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

«Ընտրաթոշակները» բարձրացնում եք, որ էդ 10.000 դրամը թոշակառուն ի՞նչ անի

Թոշակների բարձրացումը իշխանությունների պլաններում չկար, դրա մասին բազմիցս են հայտարարել։ Հայաստանում 600 հազար թոշակառու կա՝ ընտրություններին պոտենցիալ այդքան մասնակից։ Առավոտից ՔՊ-ականները լծվել են քարոզարշավի. հայտարարում են, թե ապրիլի 1-ից նվազագույն թոշակը կբարձրանա։ 

Թոշակների բարձրացման հնավարության մասին փաստերով ներկայացրել են ընդդիմադիր տարբեր կառույցներ։ Նրանց հաշվարկներին ու ապացույցներին իշխանությունները երբեք ուշադրություն չեն դարձրել։ Հիմա փաստացի ընդդիմության ծրագիրը իշխանությունները յուրացրին, ավելի ճիշտ՝ «գողացան»։ 

Տնտեսական աճի մասին իշխանությունները ամիսներ առաջ էին թմբկահարում, ինչո՞ւ թոշակների բարձրացման մասին այդ ժամանակ չհայտնեցին և որոշեցին տնտեսական աճը թոշակների բարձրացմանը ծառայեցնել ընտրություններից 2 ամիս առաջ։ 

Մյուս հարցը՝ առանց նախնական հաշվարկի, բյուջեի նախնական պլանավորման՝ ինչպե՞ս է իշխանությունը պետբյուջեից միլիարդներ հատկացնելու թոշակների բարձրացմանը։ Եթե միայն ապրիլին 320 հազար թոշակառուի վճարվի 10 հազար դրամ ավելի, բյուջեից լրացուցիչ հատկացումը կկազմի 3,2 միլիարդ դրամ։

Send