Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան MediaHub TV ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

1-2 վագոն ցորենի կամ բենզինի համա՞ր եք Ալիևի առաջ խունջիկ-մունջիկ գալիս, գերիներն էլ՝ հեչ

Ինչպես Փաշինյանն է անվանում, «կիրթ ու կառուցողական» Ալիևը պարզ հայտարարել է, որ առևանգված ու պատանդի կարգավիճակում պահվող մեր հայրենակիցներին ազատություն չի տալու։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում բռնապետը կտրականապես հրաժարվել է ներում շնորհել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ 

«Այդ մարդիկ մարդկության դեմ լուրջ հանցագործություններ են կատարել։ Նրանց հանցագործությունն ավելի վատ էր, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարածը։ Նրանց դատավարությունը համեմատվում է Նյուրնբերգյան դատավարությունների հետ»,- ասել է Ալիևը։

Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցի հետ շատերը հույսեր էին կապում, նրան նամակներ գրում՝ միջնորդել, որպեսզի Ալիևը մեր հայրենակիցներին ազատ արձակի։ Բայց, ինչպես տեսանք, Ալիևն այդ թեման փակել է։ 

Միջազգային ճնշում այս պահին Ալիևի վրա չկա։ Նա ստանում է՝ ինչ ուզում է։ Բռնապետը նաև հայտարարել է, թե կասկած չունի, որ Հայաստանի տարածքով Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհ ու երկաթուղի կլինի։ 

«Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածը, ինչպես մենք ենք անվանում, շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի։ Հեռավորությունն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 40 կիլոմետրից մի փոքր ավելի»,- «Ֆրանս 24»-ին ասել է նա։

Ստացւում է՝ Հայաստանի հարավով մենք ճանապարհ ենք տալիս Ադրբեջանին, ԱՄՆ-ն այնտեղ 74 տոկոս բաժնեմաս ունի, իսկ մենք՝ ընդամենը 24 տոկոս։ Ադրբեջանցիները մեր տարածքում հայ սահմանապահի կամ հայ հսկիչի երեսն անգամ չեն տեսնելու, մեր հայրենակիցներն էլ ցմահ մնալու են Բաքվի բանտերում, ինչ է թե Ադրբեջանը թույլ է տալիս իր տարածքով Հայաստան բեռնե՞ր գան, այդքա՞նը։ 

Քաղաքական վերլուծաբան  Հակոբ Բադալյանը MediaHub-ի հետ զրույցում  վստահություն հայտնեց՝ հարցին հնարավոր է լուծում տալ, ինչքան էլ Ալիևը փորձի անդրդվելի մնալ։ Մեր հայրենակիցների ազատությանը հնարավոր է հասնել, երբ Հայաստանում փոխվեն պետական որակները՝ թե՛ ներուժի, թե դիվանագիտական քաղաքականության հմտությունների իմաստով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send