Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռումինիային միանալը թույլ կտա Մոլդովային ավելի արագ միանալ ԵՄ-ին․ նախագահ

Blog Image

Մոլդովայի՝ Ռումինիային միանալը թույլ կտա Քիշնեւին ավելի արագ դառնալ Եվրամիության անդամ,  ասել է երկրի նախագահ Մայա Սանդուն։

«Սա մեզ թույլ կտա ավելի արագ միանալ ԵՄ-ին և կարող է օգնել մեզ», - «Le Monde»-ին տված հարցազրույցում ասել է Սանդուն, որը նաև Ռումինիայի քաղաքացիություն ունի։

Նա նշել է, որ «նման որոշումը պետք է կայացնի քաղաքացիների մեծամասնությունը»։

Խոսելով ԵՄ-ին միանալու այլընտրանքային ուղիների մասին՝ Սանդուն նշել է, որ կքննարկի համայնքին միանալու հարցը՝ առանց չճանաչված Մերձդնեստրի։ «Սա հնարավոր լուծում է», - ասել է Սանդուն։

 

Send