Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Մոսկվան աջակցել է Թեհրանին Հորմուզի նեղուցի հարցով

Blog Image

Մոսկվան հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ունի սահմանափակել երթևեկությունը Հորմուզի նեղուցում։

«Պատերազմի ժամանակ հարձակման ենթարկված ափամերձ պետությունը կարող է սահմանափակել նավարկությունը իր տարածքային ջրերում՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ մեղադրելով արևմտյան երկրներին երեսպաշտության և ծովահենության մեջ։

«Ի տարբերություն ծովահենների, որոնք իրենց նավերի վրա ծածանում են գանգերով և խաչված ոսկորներով սև դրոշներ, արևմտյան երկրները փորձում են թաքցնել իրենց անօրինական գործողությունները՝ հղում անելով միակողմանի հարկադրանքի միջոցառումներին», - ասել է Նեբենզյան։

Send