ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնական տարբեր այցերի ժամանակ տարբեր արժեքներով նվերներ է իր հետ բերել Հայաստան։ Այդ մասին MediaHub-ը տեղեկանում է պաշտոնական փաստաթղթերից։
Մասնավորապես, Ավստրայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեին Կոստանյանին նվիրել է 85 հազար դրամ արժողությամբ «R Horn» բրենդի կաշվե գրչապանակ և «Cerruti 1881» բրենդի Ավսրտիայի հանրապետության խորհրդարանի լոգոյով բրենդավորված գրիչ և նույն գրիչի համար նախատեսված «Cerruti 1881» լիցքավորող սև թանաքի գլանակ։
Սրանից բացի Կոստանյանը ստացել է նաև 65 հազար դրամ արժողությամբ «The Nines» բրենդի՝ օվալաձև, սոդալիտե և արծաթյա ճարմանդ։ Այս նվերը եղել է ֆրանսիացի գործընկերոջից, մասնավորապես, Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադից։
Էմմա Մարտիրոսյան

Русский