Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանի խորհրդականը միլիարդատեր է. ի՞նչ է հայտարարագրել Մակունցը

Blog Image

Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը՝ Լիլիթ Մակունցը, որն այժմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում, հասցրել է ներկայացնել 2025 թվականի անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարգիրը, որից նկատում ենք՝ Մակունցի համար նախորդ տարին բարեբեր է եղել, և նրա եկամուտները մի քանի անգամ աճել են։



Գանք սկզբից․ չնայած Մակունցի հայտարարգրի հենց սկզբից վրիպակներն ակնհայտ են, ինչին, չգիտես ինչու, ուշադրութուն չեն դարձնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, այնուամենայնիվ, կարողացել ենք ամբողջացնել, թե ինչի է հասել ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, այժմ Փաշինյանի խորհրդական, իսկ ավելի վաղ անցյալում նրա անգլերենի ուսուցիչը, իսկ ըստ շրջանառվող լուրելի էլ՝ ԱԺ ապագա նախագահը։

Այսպես, իր ներկայացրած փաստաթղթում Լիլիթ Մակունցը հայտնել է, որ հաշվետու տարվա ընթացքում բազմաբնակարան շենքում բնակարան է ձեռք բերել , որի արժեքը կազմել է 35 մլն 296 հազար դրամ։

Հետաքրքիրն այն է, որ ձեռք բերման տարեթիվը նշված է 2021 թվական՝ 2025-ի փոխարեն։

Ուսումնասիրելով նրա նախորդ տարիների հայտարարագիրը՝ նկատում ենք, որ Մակունցը բնակարանի մասին տեղեկություն այդ ընթացքում չի լրացրել, հայտարարագրի վերջում նշված է, որ հիփոթեքային վարկով բնակարանի ձեռքբերման պայմանագիրը կառուցապատողի հետ կնքվել է 17․02․2021թ․-ին։ Այնուամենայնիվ, եթե պայմանագիրը կնքվել է 2021 թվականին, ապա դրան հաջորդող տարիների հայտարարագրերում Մակունցը պետք է լրացներ բնակարանի մասին տեղեկությունը։

Անցնենք առաջ․ նրա տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմվել է 34 մլն 296 հազար դրամ, որը հաշվետու տարվա ընթացքում վերադարձվել է 35 մլն 296 հազար դրամի չափով։

Հաշվետու տարում նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 36 հազար դոլար, ինչը տարվա վերջում նվազել է՝ դառնալով 19 հազար դոլար և 419 հազար դրամը դարձել է ավելի քան 1 մլն դրամ։

Հաշվետու տարվա վերջում Լիլիթ Մակունցի կանխիկ դրամը կազմել է 500 հազար դրամ։
Հիմա վարչապետի խորհրդականի հայտարարագրի ամենահետաքրքիր պահը․ նրա հաշվետու տարվա եկամուտը կազմել է 1 մլրդ 317 մլն 715 հազար դրամ։

Նրա ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 409 հազար դրամ։

Թե որտեղից է մշակույթն իր մեջ կրող նախկին դեսպան Լիլիթ Մակունցն այսքան գումար հասցրել կուտակել, հայտարարագրից կետ առ կետ պարզել, թերևս չհաջողվեց։ Միայն նշված է, որ նախորդ տարի նա երեք տեղից աշխատավարձ է ստացել (երկուսը՝ ԱԳՆ-ից, մեկը՝ վարչապետի աշխատակազմից), ունի փոխառություն և եկամտային հարկի վերադարձ։

Էմմա Մարտիրոսյան

Send