Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կալանքը վերացվել է

Blog Image

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառման որոշումը։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։

Նշենք, որ այդ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկը անփոփոխ է թողել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Նախաքննական մարմինը այս տարվա փետրվարի 24-ին միջնորդել էր դատարանին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառել։

Նույն օրը դատարանը, մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ալեքսանդր Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քննարկվելու է դատարանի կողմից։

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը` Սերժ Սարգսյանը ՀՀ Պաշտպանության նախարար էր։ Մեղադրանքի համաձայն` նա, 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։

Send