Այսօր հայտնի էր դարձել, որ 17–ամյա Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհայտ կորած։ Երեկ՝ ապրիլի 27-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից որպես անհայտ կորած որոնվում է 2009 թվականին ծնված Հայկանուշ Խաչատրյանը։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Արդյո՞ք աղջիկը հայտնաբերվել է․ MediaHub-ին ՆԳՆ-ից տեղեկացրին, որ 17–ամյա Հայկանուշ Խաչատրյանը դեռ չի հայտնաբերվել։
Իսկ որտե՞ղ է աղջիկը, ի՞նչ է տեղի ունեցել․ MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե։ «Քննչական կոմիտեում կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Մարիաննա Արամյան

Русский