Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի վերջո, ինչպե՞ս էր թմրանյnւթը հայտնվել 12-ամյա տղայի մոտ. պատմում է մորաքույրը

Blog Image

Օրերս համացանցում տեղ գտած ահազանգը մեծ աղմուկ բարձրացրացրեց։ 

Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Հետազոտություններից հետո պարզվել է, որ երեխան մեծ չափաբաժնով թմրամիջոց է օգտագործել։ Ըստ ահազանգի՝ թմրամիջոցը երեխայի մոտ հիշողության կորուստ է առաջացրել, երեխան էլ ծանր վիճակում է գտնվում։

MediaHub-ի տեղեկություններով՝ երեխան դուրս է գրվել հիվանդանոցից։ MediaHub-ին երեխայի մորաքույրը հայտնեց, որ տղայի հիշողությունը վերականգնված չէ, թեև օրեր առաջ Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում ասել էր, թե ծնողների հավաստմամբ՝ տղայի հիշողությունն ամբողջությամբ վերականգնվել է։
 
 Պարոն Չաթոյանը որևէ տեղեկություն չուներ, թե ինչ ճանապարհով է թմրանյութը հայտնվել երեխայի օրգանիզմում՝ որևէ սնունդի միջոցով, թե ուղղակի օգտագործման ճանապարհով։
 
Չնայած դրաներեխայի մորաքույրը վստահեցնում է, որ երեխայի հիշողությունը դեռևս վերականգնված չէ։ «Իրականում տնօրնն ընդամենը ողջունել երեխայի ծնողներին և անցել է, նույնիսկ չի հարցրել երեխայի առողջական վիճակի մասին: Հաստատում եմ, որ երեխայի հիշողությունը չի վերականգնվել ու երեխան նման բան չի ասել, որ ինքն է ձեռք բերել թմրանյութը: Մենք արդեն ճշտել ենք համապատասխան մարմիններից, որտեղ հաստատել են, որ իրենք նման ինֆորմացիա չեն տարածել, և երեխային զրպարտում են»,- ասաց երեխայի հարազատը։

Արդյո՞ք երեխան չէր գնել թմրամիջոցը, Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին. «Նախաքննություն է կատարվում, երեխայի լավագույն շահը հաշվի առնելով՝ քրեական վարույթի հետ կապված որևէ մանրամասնություն չենք հայտնում»:
 
Մենք ևս, երեխայի լավագույն շահից ելնելով, բավարարվում ենք իրավապահ մարմինների հրապարակած պաշտոնական տեղեկություններով և չենք պատրաստվում համացանց սպրդած տարբեր վարկածները շրջանառել և հրապարակել։

Մարիաննա Արամյան

Send