Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հրատապ․ ո՞ւր էին գնում 7-ամյա և 13-ամյա քույրերը․ նրանք գե՞տն են ընկել

Blog Image

Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ավելի ուշ պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և մայրը հայտնել է, որ երկուսն էլ չկան։ Նախնական տեղեկություններով՝ 2 հոգի են ընկել գետը։

Հունիսի 15-ին, Վանաձոր քաղաքում 7-ամյա և 13-ամյա քույրերին Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ, որոնց հետ են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները;

Ժամը 08։00-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները, MediaHub-ը վաղ առավոտից Վանաձորում է, և ուղիղ եթերով հեռարձակում է որոնողական աշխատանքները։ 

MediaHub-ը պարզել է, որ ընտանքիոը Արթիկից է, մայրը գյումրեցի է, հարս է գնացել Արթիկի Վարդաքար համայնք, իսկ վերջին երկու տարվա ընթացքում մայրը զավակների հետ վարձով է ապրում Վանաձորում։ Ընտանիքը հինգ երեխա ունի։

MediaHub-ի տեղեկություններով՝ քույրեր երեկ «Օրրան» են գնացել՝ խնամքի կենտրոն, երկու տարի է՝ գնում են, ոչ մի խնդիր չի եղել, ամեն անգամ 14:00-18:00 մնում էին այնտեղ, իսկ երեկ՝ հունիսի 15-ին, երեխաները դուրս են եկել, որ գնան կենտրոն և տեղ չեն հասել։

Այժմ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Զարգացումներին հետևեք MediaHub-ի ուղիղ եթերում։

Մարիաննա Արամյան

Send