Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Խորապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների աջակցությունը, բայց մենք պետք է ազատվենք այս կախվածությունից․ Նեթանյահու

Blog Image

Իսրայելը պետք է ազատվի ԱՄՆ-ից զենքի արտադրության կախվածությունից և ստեղծի իր սեփական անկախ զենքի արտադրությունը, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ես ուզում եմ անկախություն զենքի արտադրության հարցում։ Ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների աջակցությունը, բայց մենք պետք է ազատվենք այս կախվածությունից և ստեղծենք մեր սեփական անկախ զենքի արտադրությունը։ Մենք պետք է արտադրենք մեր սեփական զենքը», - ասել է Նեթանյահուն Արևմտյան ափին կուրսանտների հետ հանդիպման ժամանակ։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը «այժմ դիմագրավում է Իրանին և նրա դաշնակիցներին»։ «Մենք նրանց հարվածներ ենք հասցրել, սա վերջը չէ, բայց ամեն ինչ կախված է մեր ուժից։ Այն, թե որտեղ կլինենք 30 տարի հետո, կախված է մեր ուժից։ Հետևաբար, այն, ինչ մենք հիմա անում ենք, հսկայական հզորություն է կուտակում», - հավելել է Իսրայելի վարչապետը։

Մայիսի 3-ին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը 10 տարվա ընթացքում իր պաշտպանական բյուջեն կավելացնի 350 միլիարդ շեկելով (մոտ 115 միլիարդ դոլար)՝ սեփական զենքի արտադրության կարողությունը զարգացնելու համար։

Send