Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Փորձում են Բելառուսին ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ․ Լավրովի հայտարարությունները

Blog Image

Արևմտյան երկրները զգուշորեն սնուցել են բացահայտ նացիստներին, ռուսաֆոբներին և հակասեմիտներին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Նրանք ո՛չ փող են խնայել, ո՛չ էլ ջանք՝ աջակցելու ուկրաինական ազգայնականությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աշխարհին հայտնի է իր առանձնահատուկ դաժանությամբ։ Արևմուտքը զգուշորեն սնուցել է Ուկրաինայում նացիստներին, ռուսաֆոբներին և հակասեմիտներին, որոնք երբեք չեն թաքցրել իրենց համակրանքը Հիտլերի, նացիստական ​​գաղափարախոսության և խորհրդանիշների նկատմամբ», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ​​ակադեմիայում դեսպանների 12-րդ  կլոր սեղանի ժամանակ։

Լավրովը հայտարարել է, որ փորձում են Բելառուսին ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ՝ անդրադառնալով Կիեւի կողմից Մինսկի դեմ ուղղված սպառնալիքներին։

ՌԴ ԱԳ նախարարը Կիեւին և Արևմուտքին հիշեցրել է Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության անվտանգության մասին պայմանագիրը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կարող է ձեռնարկվել միջոցառումների ամբողջական շարք։

Send