Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին հունվարի 29-ին հեռախոսազրույց են ունեցել։
Բայրամովը վստահեցրել է Արաղչիին, որ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայրամովը ընդգծել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Русский