Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Թուրքական նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Blog Image

Թուրքիայի հյուսիսարևմտյան Քոջաելի նահանգի Իզմիթ քաղաքի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթել է նավթավերամշակման գործարանի վառելիքի բաքերից մեկը։

Դեպքի վայր են մեկնել հրշեջներ և փրկարարական խմբեր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր կամ վիրավորներ չկան։

Send