«Ակնհայտ պարտությունից առաջ առնետները լքում են նավը»,- այսպես է հոգեբան Միհրդատ Մադաթյանը մեկնաբանում Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի բաժանության մասին լուրը։
Վաղ առավոտյան Փաշինյանի կինը հայտարարեց՝ լքում է կառավարական ամառանոցը։ Նա խոսքն ամփոփեց հստակ մեսիջով՝ չի ասի, թե սիրում է բոլորին. ոչ թե պետք է ասել, այլ գործողություններով պետք է դա ցույց տալ։
Թեմային անդրադառնալով` հոգեբանն ասաց․ «Ելնելով այն տեքսից, որն Աննա Հակոբյանն ասաց, որն, ի դեպ, հիմնականում ոչ թե հուզական թեմայի մասին էր, այլ ֆինանսականի, կարող ենք ենթադրել՝ Աննա Հակոբյանը մտավախություն ունի իր որոշակի ունեցվածքի մասով»։
Մադաթյանը ստեղծված իրավիճակը համեմատեց բրազիլական սերիալի հետ՝ ՀՀ ղեկավարի կինը գնում է վարձով ապրելու։
Նա կարծում է, որ այս պահին Հակոբյանը փորձում է տարանջատվել Փաշինյանից։ «Աննա Հակոբյանը լքում է մեկին, ով շուտով տապալվելու և քրեական պատասխանատվության է ենթարկվելու, իսկ ինքը չի ուզում քրեական պատասխանատվությունների տակ մտնել»,- նշեց մեր զրուցակիցը։
Էմմա Մարտիրոսյան

Русский