Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ պատերազմի նախարարը Թրամփին կեղծ տեղեկություններ է տրամադրել Իրանի դեմ գործողության մասին․ WP

Blog Image

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը  նախագահ Դոնալդ Թրամփին կեղծ տեղեկություններ է տրամադրել Իրանի դեմ գործողության մասին, հաղորդել է «The Washington Post»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը մտավախություն ունի, որ քարտուղարի զեկույցները «չափազանց լավատեսական» են եղել, և որ կարող են մոլորեցնել պետության ղեկավարին և հանրությանը։

Հեգսեթը պնդել է, որ ԱՄՆ-ն «լիակատար վերահսկողություն է հաստատել Իրանի երկնքի նկատմամբ»։ «Փիթը ստում է նախագահին։ Արդյունքում՝ նախագահը տարածում է մոլորեցնող տեղեկատվություն», - WP-ին ասել է ԱՄՆ վարչակազմի մի պաշտոնյա։

Որպես օրինակ՝ WP-ի աղբյուրները բերում են վերջերս Իրանում ամերիկյան F-15E կործանիչի խափանման հետ կապված միջադեպը։ Սա ցույց է տվել, որ Իրանը «շարունակում է սպառնալ ԱՄՆ զինվորականներին» և կասկածի տակ է դնում Փիթ Հեգսեթի խոսքերը։

Send