Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանը | ՄԱԿ-ի ղեկավարը ողջունել է ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը

Blog Image

- ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանը
«Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռքբերված հրադադարը «մեծ օր է համաշխարհային խաղաղության համար» և կարող է «Մերձավոր Արևելքի ոսկե դարը դառնալ», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շատ դրական իրադարձություններ տեղի կունենան։ Մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը», - գրել է ԱՄՆ նախագահը։
Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցել է աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։

- ՄԱԿ-ի ղեկավարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին՝ «տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար»: 
«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը հրատապ անհրաժեշտություն է քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու և մարդկային տառապանքները մեղմելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Send