Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իսրայելի նախկին վարչապետն Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը քաղաքական աղետ է անվանել իր երկրի համար

Blog Image

Իսրայելի նախկին վարչապետ Յաիր Լապիդն Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը քաղաքական աղետ է անվանել Իսրայելի համար։

«Մեր ողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի եղել։ Իսրայելը նույնիսկ բանակցությունների սեղանի շուրջ չէր, երբ որոշումներ էին կայացվում մեր ազգային անվտանգության էության վերաբերյալ։

Բանակն արեց այն ամենը, ինչ իրենից խնդրվում էր, հանրությունը ցուցաբերեց զարմանալի դիմադրողականություն, բայց Նեթանյահուն քաղաքական ձախողում, ռազմավարական ձախողում կրեց ու չկարողացավ հասնել իր առջև դրված որևէ նպատակի։

Մեզ տարիներ կպահանջվեն Նեթանյահուի կողմից ամբարտավանության, անփութության ու ռազմավարական պլանավորման բացակայության պատճառով պատճառված քաղաքական ու ռազմավարական վնասը վերականգնելու համար», - գրել է նա Х-ում։

 

Send