Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նախարարությունը դատի է տվել կնոջը, որ երեխային վերադարձնի հորը

Blog Image

Արդարադատության նախարարությունը դատի է տվել Լուսինե Ասատրյանին։ MediaHub-ը «Դատալեքս»-ից տեղեկանում է, որ Արդարադատության նախարարությունը հայցվորի կարգավիճակով դիմել է պատասխանող Լուսինե Ասատրյանին։

Փաստաթղթում նշվում է՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-205-րդ և 209-րդ հոդվածներով, խնդրում են հաստատել Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին Կենտրոնական մարմնի եզրակացությունը և պարտավորեցնել Լուսինե Ասատրյանին երեխային վերադարձնել Ռուսաստանի Դաշնություն։

MediaHub-ը դիմեց Արդարադատության նախարություն՝ դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով, որտեղից էլ հայտնեցին՝ Արդարադատության նախարարությունը` որպես Կենտրոնական մարմին, նշյալ գործի վերաբերյալ ստացել է գրավոր դիմում, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ առկա է Կոնվենցիայի խախտում, և օրենքով սահմանված կարգով գործի նյութերը փոխանցել է դատարանին։

Նախարարությունից հավելեցին՝ երեխայի վերադարձի կամ մերժման որոշումը կայացնում է դատարանը:

Էմմա Մարտիրոսյան

Send