Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իսրայելի ՊԲ-ն հարվածել է Լիբանանի հարավին, «Հըզբոլլահ»-ը պատասխանել է

Blog Image

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հարավում Էլ-Թիրիին։ Երկու մարդ է զոհվել մեքենայի վրա հարձակման հետևանքով։ Հրեական ուժերը նաև ծանր ռմբակոծություն են իրականացրել Քանթարա քաղաքում։

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ հարձակվել է Տիրից հարավ Ռաս ալ-Բայադայի վրա տեղակայված իսրայելական հրետանու դիրքի վրա՝ ի պատասխան Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների: Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ անօդաչու թռչող սարք է խոցվել: Իսրայելի պաշտպանության բանակը հարձակումը անվանել է «հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում»:

Փոխադարձ հարձակումները տեղի են ունեցել «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև գործող 10-օրյա հրադադարի պայմաններում:

 

Send